Կայքում վճարման կանոնները
1. Վճարման գումարը պետք է կազմի առնվազն 500 AMD(DRAM)2. Տեխնիկական ընդմիջումների ժամանակ (մոտավորապես 23.50-ից մինչև 24.00) ծառայությունների համար վճարումը կարող է անհասանելի լինել
3. “Ժամանակահատվածի համար” պարտքը վճարելիս՝ մինչև բազայի թարմացումը արտացոլվում է պարտքի նշման նախորրդ ամսաթիվը: Այդ դեպում վճարումը հաջողությամբ կատարվում է, բայց ընկերության բազայում պարտքը կարող է թարմացվել միայն հաջորդ ժամանակահատվածում:
4. Վճարումը հաջողությամբ կատարելուց հետո էկրանին արտացոլվում է էլեկտրոնային տեսքով կտրոնը, որր հանդիսանում է էլեկտրոնային փողերով գործառնության կատարումը հաստատող փաստաթուղթ: Ցանկալի է պահպանել տվյալ կտրոնը կամ դրա թղթային պատճենը, քանի որ Պատվիրատուի կողմից կտրոնի կրկնակի վերարտադրումը կարող է անիրագործելի լինել*: Անհրաժեշտության դեպքում Բանկը վավերացնում է էլեկտրոնային փողերով գործառնության կատարումը հաստատող կտրոնի պատճենը՝ իր սակագների համապատասխան :
5. Տվյալ ծառայությանը վերաբերող բոլոր հարցերով դիմեք հետևյալ էլեկտրոնային հասցեով. e-mail: [email protected]
6. Սխալմամբ մուտքագրված անձնական հաշվին վերաբերող բոլոր հարցերով դիմեք ծառայությունը տրամադրող ընկերություն: Կտրոնի առկայության դեպքում ներկայացրեք այն ծառայությունը տրամադրողին:
7. Սխալմամբ փոխանցված էլեկտրոնային փողերի որոնման համար վճարումը կատարվում է ըստ սակագների:
8. Գործարքի ժամանակը կախված է կապուղիների վիճակից, ինչպես նաև բիլինգային կենտրոնի բեռնումից և կարող է կազմել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամը:
9. Ծառայության համար վճարելուց հետո մերժման դեպքում Պատվիրատուն ունի երկու շաբաթ ժամանակ՝ իր գումարը պատվերի և մերժման համարով ետ վերադարձնելու համար:
Հարցեր և պատասխաններ
1. Ին±չ կլինի, եթե կանխավճար վճարեմ, իսկ իմ պատվիրած աշխատանքը չկատարեն:
1.1. Գործնականում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող: Եթե մենեջերը ասել է աշխատանքի գինը, ապա աշխատանքի կատարմանը կարող են խանգարել միայն չնախատեսված հանգամանքները:
2. Ինչպե±ս եմ կարող իմանալ, որ իմ պատվիրած աշխատանքը պատրաստ է:
2.1 Դուք կարող են իմանալ աշխատանքի կատարման ընթացքի մասին դիտելով կայքի “Անձնական առանձնասենյակում” պատվերի կարգավիճակը: Աշխատանքի պատրաստ լինելուն պես մենեջերը կկապվի Ձեզ հետ և կտեղեկացնի այդ մասին:
3. Կարելի± է արդյոք վերադարձնել աշխատանքը լրացուցիչ մշակման համար:
Մեր ընկերության կողմից կատարած ցանկացած աշխատանք դասախոսի կողմից ստուգվելուց հետո կարող է վերադարձվել լրամշակման համար: Պատճառներ. Պատվիրատուի կողմից խնդրի սխալ ձևակերպում, մեթոդական ցուցումների անճշտություն, աշխատանքի կատարման ընթացքում Ընկերության աշխատակիցների կողմից կատարած սխալներ, աշխատանքը ստուգող դասախոսի սուբյեկտիվ կարծիք կամ որակավորման ոչ բավարար մակարդակ: Ընկերությունը երաշխավորում է աշխատանքի անվճար լրամշակումը, եթե աշխատանքը վերադարձվում է «լրացուցիչ մշակման համար» մակագրությամբ: Լրամշակման ժամկետ. 3-6 աշխատանքային օր:
Երաշխիքային ժամկետ. 2 ամիս աշխատանքը գրելու պահից:
Ընկերության կողմից լրամշակումը ժամանակին չկատարելու դեպքում Պատվիրատուն ստանում է փոխհատուցում, որի չափը կախված է աշխատանքի գնից: